Հայ.
     
Eng.

www.mincult.am
www.haymard.am
www.nationaltheater.am
www.comedytheater.am
 
 
 

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ          

Գեղարվեստական ղեկավար

Նորայր Մեհրաբյանը (ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու անվան
շքանշանակիր) ծնվել է 1941 թվականին, Երևանում:  
1946թ-ին ընդունվել է պարարվեստի ուսումնարան, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում` որպես մենապարող:

1970թ-ին Ն. Մեհրաբյանը հրավիրվում է լայն ճանաչում ստացած Խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խումբ, որի գլխավոր պարուսույցն էր տաղանդավոր Լ. Յակոբսոնը:

1973 - 1983թթ.  շուրջ տաս տարի նա ստանձնեց Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը` միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ: Աշխատել է նաև Հայաստանի պարի պետական համույթում:

1984 - 1986թթ. նա օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավարն է:

1976թ-ին Նորայր Մեհրաբյանին շնորհվեց ‹‹ՀՀ Վաստակավոր արտիստ››, իսկ 2006թ-ին` նա արժանացավ  ‹‹ՀՀ Ժողովրդական արտիստ›› կոչմանը և Մ. Խորենացու անվան շքանշանին:

 

 

ԶՈՀՐԱԲ ԲԱԿԱԼՅԱՆ        

Գեղ. ղեկավարի օգնական

Զոհրաբ  Գագիկի  Բակալյան:
Ծնվել է 1988թ. հունիսի 11-ին Երևանում :
Ավարտել է  է Երևանի և կինոյի պետական ինստիտուտը՝ պարարվեստի ռեժիսուրա մասնագիտությամբ :
1999 - 2002թ.-ին սովորել է  «Բարեկամություն» պետական համույթին կից ստուդիայում:
2004  թ.-ից համույթում աշխատել է, ոպես պահեստային կազմի պարող:
2007 թ.-ին համույթում աշխատել է որպես 2-րդ կարգի պարող:
2008- թ.-ին  ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստացել է պատվոգիր:
2012 թ.-ին նրան շնորհվել է բարձր կարգի արտիստի կոչում:
2017 թ.-ից  դարձել է համույթի պարուսույց, փորձավար-դասատու:
2018 թ.-ին նրա նվիրված, բարեխիղճ աշխատանքի և պարարվեստի զարգացման գործում ունեցած ավանդի համար Զոհրաբ Բակալյանը նշանակվել է  գեղարվեստական ղեկավարի օգնական:
2019 թվականին պարի միջազգային օրվա առթիվ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Ամուսնացած է ունի մեկ դուստր:

 

 

ՌՈՒԲԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  

Զգեստների նկարիչ

Ռուբինե Հովհաննիսյանը ծնվել է Երևանում 1957թ:
 1979թ-ին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը:  1982թ-ին նա կատարել է իր առաջին մասնագիտական աշխատանքը և հաջողությամբ ավարտին է հասցրել ‹‹Անուշ›› ֆիլմ-օպերայի զգեստների ձևավորումը և ապա, 1991թ.-ին  աշխատել է նաև ‹‹Ձայն բարբարո›› ֆիլմի վրա:

1986 – 1988թթ.-ին  վերապատրաստվել է Մոսկվայում, Պետական Ակադեմիական Մեծ թատրոնում` որպես բեմանկարիչ:

1988թ.-ին դարձել է Հայաստանի նկարիչների միության Յունեսկոյի ‹‹Արվեստի միջազգային ասոցացիայի›› անդամ:

Հայաստանի պարարվեստի ‹‹Բարեկամություն›› անսամբլի ստեղծման օրվանից մինչ այսoր, Ռուբինե Հովհաննիսյանը աշխատում է ‹‹Բարեկամություն›› անսամբլում և ստեղծագործում գեղարվեստական ղեկավար` Նորայր Մեհրաբյանի կողքին:

Նրա աշխատանքները տարբերվում են իրենց բացառիկ շքեղությամբ:  ‹‹Բարեկամություն›› անսամբլի համար կատարած իր բոլոր աշխատանքները ինքնատիպ են, նրանցից կարելի է հատուկ ընդգծել  ‹‹Աշխարհումս››, ‹‹Ուզունդարա››, ‹‹Վարդագույն աղջիկներ››, ‹‹Ծիրանի ծառ›› պարերի և ‹‹Լոռեցի Սաքոն›› մեկ ակտանի խորեոգրաֆիկ ներկայացման զգեստները:

1988-ից Ռուբինե Հովհաննիսյանը սկսեց կատարել մի շարք թատերական ներկայացումների բեմի և զգեստների ձևավորում, դրանցից են.
 Մինկուսի ‹‹Դոն Քիշոտ››, Ա.Խաչատրյանի ‹‹Գայանե››, Բիզեյի ‹‹Կարմեն-Սյուիտ›› բալետը, Պիացոլայի ‹‹Տանգո›› և Էդգար Հովհաննիսյանի ‹‹Վարդանանք›› բալետային ներկայացումները` օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

 

 

ԿԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ        

Փորձավար

Ծնվել է 1947թ Երևանում:
1960 – 1965թթ. սովորել և ավարտել է Պարարվեստի ուսումնարանի հայկական պարի բաժինը: 1965 – 1987 հանդես է եկել ‹‹Հայաստանի պարի պետական անսամբլում››` որպես մենապարուհի:
1984թ-ին արժանացել է ‹‹Հայաստանի վաստակավոր արտիստի›› կոչման: 1987թ-ին հրավիրվել է ‹‹Հայաստանի պարարվեստի ‹‹Բարեկամություն ‹‹համույթ››` որպես պարուհի, իսկ 1997թ-ից` որպես փորձավար:

2003թ-ին Պարսկաստանից հրավիրվել է` որպես հայկական պարի մասնագետ, դասավանդելու հայ համայնքի երեխաներին:

Ամուսնացած է,  ունի մեկ որդի: