ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ»- Ի ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ



ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ին, ժ. 19:00

ԱՐԱՄ  ԽԱՉԱՏՐՅԱՆ  ՄԵԾ  ՀԱՄԵՐԳԱՍՐԱՀ
------------------------------------------------------------------------
         ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ  ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ»-Ի ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ
Համերգը նվիրված էր ՎԱՆՈՒՇ ԽԱՆԱՄԻՐՅԱՆԻ ծննդյան 85 ամյակին:


«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ»
համույթի անդավաճան երկրպագուների մեծաքանակ բանակին և Հայաստանի պարարվեստասեր հայ և օտարազգի հասարակությանը հնարավորություն տրվեց հերթական անգամ վայելելու բարձրակարգ և նրբաճաշակ պարարվեստ:

Ինչպես բոլոր նախորդ ելույթների ժամանակ, այս անգամ ևս, համույթը հանդիսատեսին պարգևեց իրական տոն:

Համույթը 25 տարի շարունակ մեծ հաջողությամբ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: Բազմաժանր է «Բարեկամություն» համույթի պարացանկը` հագեցված հայ և օտարազգի աշխարհահռչակ կոմպոզիտորների երաժշտությունների վրա բեմադրված պարային համարներով, ժամանակակից և տարբեր ազգերի ժողովրդական պարերով`
Գնչուական, Մոլդովական, Ուկրանական, Հունական ժողովրդական պարեր, «Հրեական հարսանիք», Վրացական «Դաիսի», Հնդկական, Արաբական և աշխարհի այլ ժողովուրդների պարերով է համեմված «Բարեկամություն» համույթի պարացանկը:

 Սակայն, ստեղծման առաջին օրվանից միչևս օրս, համույթը շարունակում է հավատարիմ մնալ` հայկականը աշխարհին արժանավայել և պատշաճ ներկայացնելու իր որդեգրած սկզբունքին` պարացանկում  առանձնահատուկ տեղ  հատկացնելով  հայկական պարարվեստին, հայեցի մտածողությամբ և ոգով արարված պարային բեմադրություններին` «Հերոսական Բալլադ», «Կռունկ», «Լոռեցի Սաքո», «Ազգագրական», «Թամզարա» և հայկական բազմաթիվ այլ ստեղծագործություններ համույթի պարացանկը  դարձնում են առավել գրավիչ և հետաքրքիր:


----------------------------------------------------------------------------------------------------------------

ԱՆՍԱՄԲԼԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ`

ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ,  Մ. ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ

ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ`

ՀՐԱՉՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԶԳԵՍՏՆԵՐԻ ՆԿԱՐԻՉ`
ՌՈՒԲԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՓՈՐՁԱՎԱՐՆԵՐ`

ՀՀ Վաստակավոր արտիստ ԿԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ԱՆԱՀԻՏ ԲԱԴԱԼՅԱՆ

ՀԱԿՈԲ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԿԱՐԵՆ ՄԱԿԻՆՅԱՆ

ԱՆՍԱՄԲԼԻ ՏՆՕՐԵՆ` ՏԻԳՐԱՆ ՄԽՈՅԱՆ

 
Տոմսերը կարող եք գնել  ֆիլհարմոնիայի տոմսարկղերում,
Տեղեկությունների համար զանգահարել` 56 53 07: