«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄՈՒՅԹԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ «ԳՐԱՆ-ՊՐԻ» ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ


ՀՀ Մշակույթի Նախարարության և ՎիվաՍելլ ՄՏՍ Ընկերության աջակցությամբ, Վատակավոր կոլեկտիվ «ՀԱՅԱՏՍԱՆԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ «ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈՒՅԹ»-ը մասնակցեց՝ 2013թ-ի ապրիլի 26-29  Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած «Ֆոլկլյորից մինչև մոդեռն» - «Սուպեր պար»-  պարի միջազգային փառատոն-մրցույթին, որտեղ և արժանացավ  «Գրան Պրի» բարձրագույն մրցանակին:

 

«Ֆոլկլյորից մինչև Մոդեռն» պարի միջազգային փառատոն-մրցույթի նախաձեռնողները և կազմակերպիչներն էին «Ինտերասպեկտ» պրոդյսուսերական կենտրոնը՝ «Ֆոլկլյոր ֆեստիվալների Եվրոպական ասոցիացիայի»  հետ համատեղ:
Մրցույթ-փառատոնին մասնակցում էին 34 պարային կոլեկտիվներ՝ աշխարհի տարբեր երկրներից՝ Անգլիայից, Նիդեռլանդներից, Հունաստանից, Իսրայելից, Լատվիայից, Ռոսաստանից, Հայաստանից և այլն:
Փառատոն-մրցույթի բացումը տեղի ունեցավ ապրիլի 26-ին, որտեղ «Բարեկամություն» համույթը ելույթ ունեցավ «Գարուն-Երևան», «Զարթոնք» պարային համարներով:
Առաջին իսկ ելույթից «Բարեկամություն»-ը հմայեց օտարազգի հանդիսատեսին և ժյուրիի անդամներին իր կատարողական բարձր արվեստով,  յուրաոճ բեմադրություններով  և բարձրաճաշակ հագուստներով:
Մրցույթի առաջին փուլը տեղի ունեղավ Ապրիլի 27-ին, որտեղ «Բարեկամություն» համույթը ելույթ ունեցավ՝ «Ազգագրական պարերի շարան», «Աշխարհումս» պարային համարներով:
34 մասնակից կոլեկտիվներից միայն 13-ը անցան մրցութային երկրորդ փուլ:
Ապրիլի 28-ին «Բարեկամություն» համույթը մասնակցեց նաև ոչ մրցութային  «Միացյալ համերգին», որտեղ մասնակցում էին հրավիրված պարային կոլկետիվներից լավագույնները:
«Միացյալ համերգին» ներկա էին նաև Սանկտ Պետերբուրգ քաղաքումում բնակվող հայ հանիդաստեսներ, ովքեր ջերմությամբ և կարոտով էին վայելում  հայրենիքից ժամանած արտիստների ելույթը:
Մրցութային երկրորդ փուլը տեղի ունեցավ ապրիլի 29-ին, որտեղ «Բարեկամություն» համույթը ներակաացավ «Մեր դարը» պարային համարով:

Ելույթի ողջ ընթացքում օտարազգի հանդիսատեսը, և հատկապես Իտալիայից, Իսրայելից հրավիրված  ժյուրիի անդամները, յուրահատուկ հուզմունքով և հիացմունքով էին դիտում Հայաստանը ներկայացնող «Բարեկամություն» անսամբլի անզուգական ելույթը՝ երկար ժամանակ ոտնկայս ծափահարելով  նրանց;
Ինչպես խոստովանում էին հենց իրենք՝ օտարազգի հանդիսատեսներից շատերը, անսպասելիորեն «ՀՈՒԶՎԱԾ» և «ՓՇԱՔԱՂՎԱԾ» էին  ելույթից,  հատկապես այն հատվածից, երբ զանգերի ղողանջների ներքո, մեծաթիվ անսամբլի բոլոր պարողները, մեկ միասնական ուժ դարձած, համախմբված, կարծես թե ներկայացնում էին հայ ժողովրդի մի ամբողջական պատմություն՝ լի ցավերով և հաղթանակներով:
Հաղթանակը երկար սպասել չտվեց:
Նույն օրը, հայտարարվեցին հաղթողների անունները:
Կարծես թե բոլորը վստահ էին, որ գլխավոր մրցանակը «ԳՐԱՆ ՊՐԻ»-ն հանձնվելու է  լավագույնին՝ Վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարարեստի «Բարեկամություն» պետական համույթին», որը բացի գլխավոր «Գրան Պրի» մրցանակից, արժանացավ նաև ևս երկու մրցանակների՝ 1-ին դափնեկիր՝  «Ժողովրդական խորեոգրաֆիա» /Էթնիկ պարեր և ստիլիզացիա/ ոճում  և   «Լավագույն բեմական հագուստներ»  մրցանակին: