«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» համույթի անդավաճան երկրպագուների մեծաքանակ բանակին և Հայաստանի պարարվեստասեր հայ և օտարազգի հասարակությանը հնարավորություն տրվեց հերթական անգամ վայելելու բարձրակարգ և նրբաճաշակ պարարվեստ:
Ինչպես բոլոր նախորդ ելույթների ժամանակ, այս անգամ ևս, համույթը հանդիսատեսին պարգևեց իրական տոն:
Համույթը 25 տարի շարունակ մեծ հաջողությամբ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: Բազմաժանր է «Բարեկամություն» համույթի պարացանկը` հագեցված հայ և օտարազգի աշխարհահռչակ կոմպոզիտորների երաժշտությունների վրա բեմադրված պարային համարներով, ժամանակակից և տարբեր ազգերի ժողովրդական պարերով`
Գնչուական, Մոլդովական, Ուկրանական, Հունական ժողովրդական պարեր, «Հրեական հարսանիք», Վրացական «Դաիսի», Հնդկական, Արաբական և աշխարհի այլ ժողովուրդների պարերով է համեմված «Բարեկամություն» համույթի պարացանկը:
Սակայն, ստեղծման առաջին օրվանից միչևս օրս, համույթը շարունակում է հավատարիմ մնալ` հայկականը աշխարհին արժանավայել և պատշաճ ներկայացնելու իր որդեգրած սկզբունքին` պարացանկում առանձնահատուկ տեղ հատկացնելով հայկական պարարվեստին, հայեցի մտածողությամբ և ոգով արարված պարային բեմադրություններին` «Հերոսական Բալլադ», «Կռունկ», «Լոռեցի Սաքո», «Ազգագրական», «Թամզարա» և հայկական բազմաթիվ այլ ստեղծագործություններ համույթի պարացանկը դարձնում են առավել գրավիչ և հետաքրքիր:
----------------------------------------------------------------------------------------------------------------
ԱՆՍԱՄԲԼԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ`
ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, Մ. ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ
ՆՈՐԱՅՐ ՄԵՀՐԱԲՅԱՆ
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ`
ՀՐԱՉՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ԶԳԵՍՏՆԵՐԻ ՆԿԱՐԻՉ`
ՌՈՒԲԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՓՈՐՁԱՎԱՐՆԵՐ`
ՀՀ Վաստակավոր արտիստ ԿԱՐԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
ԱՆԱՀԻՏ ԲԱԴԱԼՅԱՆ
ՀԱԿՈԲ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԿԱՐԵՆ ՄԱԿԻՆՅԱՆ
ԱՆՍԱՄԲԼԻ ՏՆՕՐԵՆ` ՏԻԳՐԱՆ ՄԽՈՅԱՆ |