Վաստակավոր կոլեկտիվ «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը իր անզուգական ելույթներով «Բարեկամության» նորանոր կամուրջներ է ստեղծում՝ Ֆրանսիայի ԵՎ Իսրայելի հետ


www.mincult.am  

 

 

 

2014 թվականի հունիսի 28-ից հուլիսի 14-ը՝ տեղի ունեցան «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ-ի հյուրախաղերը Ֆրանսիայի երեք քաղաքներում՝ Փարիզ, Լիոն, Մարսել, այնպիսի հեղինակավոր համերգասրահներում, ինչպիսիք են՝ “Casino de Paris”, “Bourse de Travail”, “Palais de Congres” , այնուհետև նաև, Իսրայելի պետության՝ Թել Ավիվ, Կարմիել, Հայֆե քաղաքներում: Հյուրախաղերից համույթը վերադարձավ՝ հայրենիք բերելով բազմահազար օտարազգի և սփյուռքահայ արվեստասեր հանրության երկարատև ծափահարություններն ու հիացմունքի ջերմ արձագանքները:
Նույնիսկ Երևան վերադառնալուց մեկ շաբաթ անց՝ Ֆրանսիայի և Իսրայելի մեր գործընկերները դեռ շարունակում են ստանալ համույթի ելույթներից զմայլված հանդիսատեսների վառ տպավորությունների արձագանքներն ու հիացական կարծիքները:


«Բարեկամություն» համույթը իր ստեղծագործական գործունեության 27 տարիների ընթացքում բազմիցս մեծ հաջողությամբ է հանդես եկել աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում, այդ թվում` ԱՄՆ, Գերմանիա, Ռուսաստան, Իտալիա, Անգլիա, Չինաստան և այլն:
Ֆրանսիայում համույթի հյուրախաղերը կազմակերպել էր` Ֆրանսիայի հայ երտասարդաց միությունը -/ԺԱՖ/ -ի գեղարվեստական ղեկավար՝ Պասկալ Շամասյանի հրավերով: ԺԱՖ-ի ողջ անձնակազմը, ղեկավարությունը և Ֆրանսահայ երիտասարդները յուրահատուկ ակնածանքով, ոգևորությամբ և խանդավառությամբ էին սպասում «Բարեկամություն» համույթի այցին, ինչի վառ արտահայտությունն էին մեր ժամանման առաջին պահից մեզ ուղեկցող ջերմ վերաբերմունքը, մեծ սերը, ոգևորությունը, երիտասարդների համատեղ շփումները, որոնք, որպես կանոն, ուղեկցվում էին մեծ ընտանեկան ընթրիքներ հիշեցնող ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ՞ երեկույթներով:


Հուզիչ էր մեր առաջին մուտքը ԺԱՖ-ի կենտրոնական գրասենյակ՝ Մարսելում, որտեղ «Բարեկամություն» համույթի ողջ անձնակազմին դիմավորեցին հայկական զուռնա դհոլով, հայկական պարով և մեծ տոնախմբությամբ:
Դեռ երկար ժամանակ մեր հիշողություններում կմնա այն հուզիչ տեսարանը, երբ Փարիզյան մեր մենահամերգից հետո, ԺԱՖ-ի Փարիզի մասնաճյուղի երիտասարդները երկար շարունակում էին վազել մեր ավտոբուսի ետևից՝ դրանով կարծես արտահայտելով իրենց մեծ հարգանքը և սրտերում երկար տարիներ թաքցրած հայրենիքի և հայրենակիցների նկատմամբ ունեցած մեծ կարոտը, սերը և հայրենիքից հեռու գտնվելու թախիծը:
Հյուրախաղերը և՛ Ֆրանսիայում և՛ Իսրայելում աննախադեպ և հատկանշական էին մի քանի առումներով.
- Ֆրանսիայում արդեն 40 տարի Հայաստանից նման մակարդակի ո’չ մի պարային պետական կոլեկտիվ ամբողջական կազմով մենահամերգ չէր ունեցել:
- Հատկապես կորևոր էր այն հանգամանքը, որ «Բարեկամության» միջոցով հերթական անգամ, հայ պարավեստը արժանվույնս, բարձր մակարդակով ներկայացվեց ո՛չ միայն ֆրանսահայ, այլ օտարազգի /ֆրանսիացի և տարբեր ազգերի/ բազմահազար հանդիսատեսներին, որոնք համերգից հետո մեծ ոգևորությամբ փորձում էին համույթի վերաբերյալ հնարավորիս շատ տեղեկատվական թերթիկներ, նյութեր ձեռք բերել՝ համույթի գործունեությանը ավելի մոտիկից ծանոթանալու համար:
- Բարձրարվեստ պարային ծրագրի ներկայացումը և հատկապես ոչ հայ հանդիսատեսի հիացական արձագանքը ազգային հպարտության զգացում առաջացրեց հատկապես ֆրանսահայ երիտասարդության շրջանում՝ մեկ անգամ ևս հավաստելով այն պարզ ճշմարտությունը, որ անչափ կարևոր է հայ արվեստի դեսպանորդների ճիշտ ընտրությունը: Ինչպես վկայեցին սփյուռքահայ երիտասարդության հետ մեր շփումներն ու զրույցները՝ ոչ ճիշտ ընտրությունը կարող է ունենալ հակառակ էֆեկտ:


- «Բարեկամության» անսամբլի ելույթների վերաբերյալ հիացական արձագանքները տեղ գտան ոչ միայն ֆրանսահայ, այլև Ֆրանսիական մամուլում, այդ թվում՝ “La Marsellaise”, “La Provence”, “France-Armenie”, “Nouvelles de Armenie magazine” և այլն:

ԸՆԹԵՐՑԵԼ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ

       
  France-Armnie   Nouvelles d'Armnie
Magazine
  Nouvelles d'Armnie
Magazine
 


- Հիշարժան էր նաև «Բարեկամություն» համույթի մասնակցությունը «Իսրայելում հայկական մշակութային օրերին» և գրեթե կես դարյա պատմություն ունեցող հայտնի Կարմիելի միջազգային փառատոնին, որտեղ համույթը վերահաստատեց առաջատարի իր դերը ոչ միայն պարարվեստի բնագավառում, այլ նաև, Հայաստանի Հանրապտության և Իսրայելի պետության միջև միջպետական համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների ձևավորմանը զուգահեռ՝ արվեստի լեզվով նորանոր «Բարեկամության» կամուրջներ ստեղծելով երկու պետությունների միջև:
Երկար կարելի է նկարագրել վերոհիշյալ հյուրախաղերի հետ կապված տպավորություններն ու իրադարձությունները, սակայն, սահմանափակվելով այսքանով, ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել հյուրախաղերի հովանավորներին՝ ՀՀ Մշակույթի Նախարարությանը՝ ի դեմս նախարար տիկին Հասմիկ Պողոսյանի, համույթի գլխավոր գործընկեր ՎիվաՍել Ընկերությանը՝ ի դեմս գլխավոր տնօրեն՝ պարոն Ռալֆ Յիրիկյանի, ինչպես նաև, Ֆրանսիայի հայ երիտասարդաց միության ղեկավարներին՝ գեղ.ղեկավար Պասկալ Շամասյանին, Նախագահ՝ Տիգրան Հարունյան, աշխատակիցներ՝ Նունե Վեմյանին, Մարիոն Շամասյանին, ԺԱՖ-ի՝ Մարսելի, Փարիզի և Լիոնի գրասենյակների ներկայացուցիչներին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանորդ, լիազոր նախարար՝ Պարոն Վահագն Աթաբեկյանին, ով մի կողմ դնելով շատ կարևոր այլ միջոցառումներ, նախընտրեց ներկա գտնվել համույթի կողքին՝ վերջին օրը օդանավակայանում հնարավոր խնդիրները լուծելու համար և բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին մեր այցը Ֆրանսիայում նման հրաշալի ձևով կազմակերպելու համար:

Նուվել Դը Աղմենի ամսագիր (Փարիզում կայացած համերգից հետո)


Փարիզում «Բարեկամության» համույթը 1300 հանդիսատեսի առջև Նորայր Մեհրաբյանի ղեկավարությամբ մատուցեց շքեղ կոստյումներով , մոգական խորեոգրաֆիայով, վիրտուոզ, գունագեղ շոու: Զմայլված հանդիսատեսը բուռն ծափողջույններով էր ընդունում ամեն մի կատարում, որոնցում խիզախորեն և հանդգնաբար միավորվել էին ժամանակակիցը և ավանդականը: Սայաթ Նովայից, Կոմիտասից մինչև Խաչատրյան և Էլթոն Ջոն ՝այդ հրաշքը կատարվեց անթերի տեխնիկական կատարմամբ և սինխրոնությամբ:

Լա Պրովանս (Մարսելում կայացած համերգից հետո)
Մեծն խորեոգրաֆ Նորայր Մեհրաբյանի կողմից ղեկավարվող «Բարեկամության» անսամբլը առանձնացավ պատկերների գունագեղությամբ և դինամիզմով, կատարման թեթևությամբ և գեղագիտական բարձր զգացողությամբ: Անսամբլը (բալետը) իրենից ներկայացնում է խտացված Էներգիա, որը հմտորեն միախառնում է զանազան ոճեր, դասականը և ժամանակակիցը: Դրանով այս անսամբլը գրավում է լայն հանդիսատեսին: Պարադոքսալ է, որ մինչ այժմ անսամբլի ոտքը Ֆրանսիայի հողին չէր դիպել: Գիտակների աչքին Նորայր Մեհրաբյանը հայտնվեց մշտապես փնտրտուքների մեջ գտնվող , վառ երևակայությամբ օժտված արվեստագետ:Առաջադիմական մտածողությունը նրան հասցրել է ամենամեծ բարձրունքներին: